5 փետրվարի 2013 - 14:23 AMT
Ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան կժամանի Տաջիկստանի խորհրդարանի ագրարային կոմիտեի ղեկավարը

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի ագրարային հարցերի ու բնապահպանության կոմիտեի ղեկավար Սաիդբոյ Յոկուբզոդը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում դիտարկելու է ՀՀ նախագահի ընտրությունները:

Նա Երևան կժամանի եկող շաբաթվա վերջում:

ԱՊՀ դիտորդների կազմում են նաև Տաջիկստանի ԿԸՀ փոխղեկավար Սաիդբոյ Զոկիրովն ու ԿԸՀ անդամ Նուրուլլո Մահմադուլլոևը, հայտնում է Asia-Plus ռադիոն: