Սոցիոլոգ. Անհրաժեշտ է ստեղծել լրագրողական ընկերություն, որը կպաշտպանի լրագրողների իրավունքները![]() 5 փետրվարի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ճիշտ տեղեկատվություն տրամադրել, լրջագույնս վտանգված են: Որպես ապացույց ՀԱԿ անդամը անդրադարձավ «Ժողովուրդ» օրաթերթի և X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ընդհարմանը: Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր թռչնաֆաբրիկայի համբավը արատավորելու համար որպես փոխհատուցում 3 մլն դրամ վճարել: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արգելանք է դրել օրաթերթի և վերջինիս լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա: Դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին: Թերթում տպագրված նյութում նշված է եղել ժամկետանց ձու վաճառելու մասին: Ասուլիսի մյուս բանախոսը՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով ՀՀ-ում խոսքի ազատության և ԶԼՄ-ների դեմ իրականացվող արշավի ու դատական գործերի մասին, ասաց, որ անհրաժեշտ է ստեղծել լրագրողական ընկերություն, որը կպաշտպանի լրագրողների իրավունքները, քանի որ դատական համակարգն անկատար է: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |