«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈւՄԲ» ՓԲԸ-ն կմասնակցի «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» վճարահաշվարկային համակարգին![]() 5 փետրվարի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 5-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈւՄԲ» ՓԲԸ-ին տրամադրել է «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Փոխանցումները կատարվում են առանց հաշվի բացման ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «CONTACT», «MONEYGRAM», «ANELIK» և «UNISTREAM» համակարգերի միջոցով, նաև կատարում է առանց հաշվի բացման Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական փոխանցումների վճարումներ: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է AVERS (Ուկրաինա) միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումների իրականացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |