ԵԱՀԿ դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել![]() 5 փետրվարի 2013 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |