Սերժ Սարգսյան. Եթե ԱՄՆ նախագահն ասեր ցեղասպանություն` էլի դժգոհելու էինք, թե ինչու 2 անգամ չասաց 5 փետրվարի 2013 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի համար պատերազմական արկածախնդրույթունը կունենա ողբերգական հետևանքներ, սակայն դա մեզ չի սփոփում: Մենք պահանջելու ենք, որ Ադրբեջանում ահագնացող հակահայկական դրսևորումները ուշադրության արժանանան: Պահանջելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը. նա այսօր այս մասին խոսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Թեկնածուն դեպի ապահով Հայաստանի ճանապարհին կարևորեց միջազգային կառույցների հետ գործակցությունը, առնձնացրեց ՀԱՊԿ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը: «Անցած տարիներին ՀԱՊԿ-ը դարձել է լուրջ աշխարհաքաղաքական կառույց, որի հետ հաշվի են նստում: Միաժամանակ ծավալվում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ նպատակ ունենալով արդիականացնել ՀՀ ԶՈՒ և տեղայնացնել այն դրականն ու կարևորը, որի կարիքը մենք ունենք», - ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով նաև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ծրագրերի մասին: Ընդգծեց, որ դրանք ներառում են նորանոր ոլորտներ, հաջողվել է ստեղծել որակապես նոր հարաբերություններ և կան հիմքեր դրանք ավելի խորացնելու համար: «Մենք պարտավոր ենք հավատալ մեր հնարավորություններին և դրսևորել առավելագույն պատասխանատվություն, իսկ Ձեզ առաջարկվող նախընտրական ծրագրիրը հենց այդ հիմքով է: Ապահովության տեսանկյունից այն շաղկապում է կրթությունն ու արտադրությունը, գյուղատնտեսությունն ու բնապահպանությունը, մշակույթն ու պաշտպանությունը: Բոլորը ներդաշնակության մեջ և հանուն նույն նպատակի: Ապահով Հայաստանի կառուցումը հնարավոր է միայն միասնական եռանդով», - իր խոսքն ավարտեց Սերժ Սարգսյանն ու ներկաներին առաջարկեց անցնել երկխոսության: Նշեց՝ քանի որ այսպիսի յուրաքանչյուր հանդիպման արդյունավետությունը որոշվում է հենց երկխոսության մակարդակով: «Ես եկել եմ ձեր հարցերը լսելու համար, փորձելու եմ պատասխանել դրանց, ուզում եմ ձեր տեսակետն իմանալ մեր երկրում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին», - ասաց թեկնածուն: Հարցերի պակաս չեղավ: Համայնքի բնակիչներից մեկին հետաքրքրում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քայլերը, միջազգային, մասնավորապես, ԱՄՆ արձագանքը: Ընդառաջ քայլերից Ս. Սարգսյանն առանձնացրեց կազմված հատուկ հանձնաժողովի աշխատանքը, որի նախագահն ինքն է, իսկ ԱՄՆ արձագանքի մասին նշեց. «Մենք 40-50 տարի ցեղասպանություն բառը չեն օգտագործել, օգտագործխել ենք եղեռն բառը: Ասում էինք գնանք Եղեռնի հուշահամալիր, ոչ թե ցեղասպանության: Մեզ համար այդ 2 բառերը նույնն են: Միգուցե մեր ոչ ճիշտ շեշտադրումների պատճառով ԱՄՆ նախագահն արտասանեց եղեռն բառը, բայց ոչ թե իր գրասենյակում, այլ երկրրի խորհրդարանում: Այնպես, որ եթե նա ասեր ցեղասպանություն, էլի դժգոհելու էինք, թե ինչու 2 անգամ չասեց: 100-րդ տարելիցով մենք չենք ավարտելու ճանաչման գործընթացը: 2015-ը շատ էական ու կարևոր հանգրվան է, բայց մենք պայքարելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է», - ասաց Սերժ Սարգսյանը: Նաև աղքատության դեմ պայքար, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների բարձրագույն կրթություն, բժշկական ապահովագրություն. Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև բնակիչների այսպիսի հարցերի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |