Բագրատյանը`ոստիկանապետին. Իմ հավաքներին մի եկեք, մենք կարգուկանոնը կպաշտպանենք

Բագրատյանը`ոստիկանապետին. Իմ հավաքներին մի եկեք, մենք կարգուկանոնը կպաշտպանենք

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդիպել է Արմավիրի ընտրողների հետ: Այս մասին տեղեկանում ենք թեկնածուի պաշտոնական կայքից:

Հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքին, թե «100 քայլ չէ, այլ 100 անգամ հազար քայլ էլ կանենք», որն, ըստ թեկնածուի, Սերժ Սարգսյանի պատասխանն էր Հրանտ Բագրատյանի` իշխանություններին ուղղված փաստարկված քննադատությանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում բանավեճի բազմաթիվ հրավերներին և «100 քայլ մինչև սոցիալական արդարություն» ծրագրին:

«Անեիք, 5 տարի անեիք, մարդիկ ասեին` մի լավ բան կարողացան անել»,-ասել է Բագրատյանը: Հրանտ Բագրատյանը հիշեցրել է այն խոստումները, որ Սերժ Սարգսյանը տվել էր 2008 թվականին և չի կատարել իր նախագահության ընթացքում: «Հինգ տարվա ընթացքում անընդհատ ասում են` ճգնաժամ է եղել: Էն ճգնաժամը, որ ասում էին` չի լինելու: Սուտ են ասում: Այս 5 տարվա մեջ երկիր 11 միլիարդ դոլար փող է մտել, որից 7 միլիարդը մեր երեխեքի ուղարկած փողն է: 11 միլիարդ փող մտնի, և երկիրը լինի այս վիճակո՞ւմ»,- ասել է նա:

Նախագահի թեկնածուն իր խոսքում դիմել է ՀՀ ոստիկանապետին. «Հետևում եք այնպես, որ մարդիկ մոտենում են, խոսում են, թողնում-գնում են` վախենալով, որ հետո իրենց հետ ինչ-որ բան կպատահի: Ես կխնդրեի, որ փոխանցեք ոստիկանապետին` իմ հավաքներին մի եկեք, մի պաշտպանեք: Մենք կարգուկանոնը կպաշտպանենք»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---