Բոբ Արում. Դարչինյան-Դոնեյր մենամարտը նախընտրելի է Դոնեյր-Ռիգոնդո մենամարտից

Բոբ Արում. Դարչինյան-Դոնեյր մենամարտը նախընտրելի է Դոնեյր-Ռիգոնդո մենամարտից

PanARMENIAN.Net - Հավանականություն կա, որ Վիկ Դարչինյանը կարող է փոխարինել երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBA չեմպիոն Գիլյերմո Ռիգոնդոյին WBO, The Ring և WBC Diamond չեմպիոն Նոնիտո Դոնեյրի հետ տիտղոսային մենամարտում, որը կայանալու է ապրիլի 13-ին Նյու Յորքի Madison Square Garden-ում:

Այդ մասին կայքին է հայտնել Top Rank փրոմոութերական ընկերության ղեկավար Բոբ Արումը:

Ռիգոնդոյի մերժումը Արումն անվանել է իրական խնդիր: Ռիգոնդոն հրաժարվում է պայմանագիր կնքել Դոնեյրի հետ մենամարտի համար քանի դեռ չի կարգավորվել դատական վեճը Top Rank և Caribe Promotions ընկերությունների միջև:

«Եթե Ռիգոնդոն հրաժարվի ստորագրել պայմանագիրը, մենք մենամարտ կկազմակերպենք Դարչինյանի հետ»,-Արումի խոսքն է մեջբերում box-club.ru-ն:

Փրոմոութերը գտնում է, որ Դարչինյանն այդքան գումար չի պահանջի, որքան Ռիգոնդոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---