ԱՄՆ-ում 27 մեքենա է բախվել իրար. 3 մարդ մահացել է

ԱՄՆ-ում 27 մեքենա է բախվել իրար. 3 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ջոչջիա նահանգի կենտրոնական մասում երեկ մեծ ՃՏՊ է տեղի ունեցել: 27 մեքենա բախվել է իրար. այդ թվում՝ ինչպես մարդատար մեքենաներ, այնպես էլ բեռնատարներ ու նավթատար: Ականատեսների խոսքով՝ հրշեջները տեղ են հասել, երբ 6 մեքենա արդեն բռնկվել էր, բենզինի մեծ մասն էլ թափված էր ճանապարհին, հաղորդում է Экспресс новости-ն:

Պաշտոնական տեղեկություններով՝ ավտովթարի արդյունքում 3 մարդ մահացել է, կան վիրավորներ: ՃՏՊ-ի պատճառը եղել է մառախլապատ մայրուղին: Մանրամասները ճշտվում են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---