Երկկողմ ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել Թբիլիսիում

Երկկողմ ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք:Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լևան Դոլիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցերն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր զարգացումների շուրջ:

ՀՀ ՊՆ բարձրաստիճան պատվիրակությանն ընդունել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ դեսպանությունում կազմակեպված ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---