Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թեկնածուի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը: «Նրա առողջական վիճակը ավելի է վատացել, խնդիրներ են առաջացել, բայց ես կոնկրետ տեղեկություն չեմ կարող տալ: Միայն կարող եմ ասել, որ բժիշկները արգելել են հիվանդանոցից դուրս գալ, նա գոնե երկու օր պետք է դուրս չգա», -ասաց Մանյա Այվազյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուն խնդրել է դադարեցնել իր մոտ այցերը: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն: Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |