Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողին ձերբակալե՞լ են. ԱԱԾ-ն չի հերքում![]() PanARMENIAN.Net - Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ձերբակալվել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողը: PanARMENIAN.Net ի թղթակից հետ զրույցում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը չհերքեց լուրը, բայց ոչ էլ հաստատեց, նշելով, որ օրվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն այս առթիվ: Ի դեպ, Պարույր Հայրիկյանը մոտ մեկ ժամ առաջ ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Յունվարի 31-ի հանցագօրծութեան՝ մահափորձի վերաբերեալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր՝ դատարկախօս թափթփուկների համար։ Շատ բան ասել չեմ կարող․ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ ՍԿՍՈՒԱԾ Է։ Կարծում եմ Պաշտօնական տեղեկատվութեուն էլ կլինի։ 29 սմ մարմնովս անցնօղ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկուել որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակւում է։ Լավ լինենք»։ Հունվարի 31-ի գիշերը Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել, ինչի հետևանքով Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Partner news Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Partner news |