Հայաստանն ունի բոլոր պայմանները գիտատեխնիկական զարգացման համար![]() 8 փետրվարի 2013 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Ռուսհամագործակցություն» գործակալությունը Հայաստանից ստացել է նորարարական համագործակցության ավելի քան հարյուր առաջարկ, որից քսանին արդեն տրվել է առաջնահերթություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և հավելեց, որ նախագծերը կյանքի կկոչվեն «Սկոլկովո» հիմնադրամի կողմից մշակած ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում հավանության արժանանալուց հետո: Այցի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ հայ և ռուս երիտասարդ գիտնականների միջև: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության ծրագրեր«Ռուսհամագործակցություն» գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովը նշեց, որ համատեղ գործունեությունը զարգացնելու և ամրապնդելու համար նախատեսվում է հրատարակել և հայկական գրադարաններին հանձնել ռուսերեն գիտական, գեղարվեստական և մանկական գրականություն: Ծրագրի շրջանակներում 4.5 միլիոն եվրո է տրամադրվել Բյուրականի աստղադիտարանին նոր սարքավորումներով ապահովելու համար: Վիկտոր Կրիվոպուսկովը հայտնեց, որ այդ գումարը լիովին արդարացված էր և հավելեց, որ արդեն շուտով սարքավորումների մի մասը կտեղափոխվի Հայաստան: Խոսելով Հայաստանի գիտական ներուժի մասին` Վիկտոր Կրիվոպուսկովը բարձր գնահատեց հայ և ռուս գիտնականների համագործակցությունը, որը երկու կողմերին էլ ձեռնտու է և վստահություն հայտնեց, որ Հայաստանն ունի բարենպաստ պայմաններ գիտատեխնիկական զարգացման համար: Հավելենք, որ հանդիպման շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել էոկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ ԱԺ նախահագի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ, որոնցում քննարկվել են ինչպես երկկողմանի, այնպես էլ միջպետական համագործակցության ծրագրեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |