Փետրվարը 10-ը աշխատանքային օր չէ, սակայն ՍԴ-ն կարող է ընդունել Հայրիկյանի դիմումը

Փետրվարը 10-ը աշխատանքային օր չէ, սակայն ՍԴ-ն կարող է ընդունել Հայրիկյանի դիմումը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմում կարող է ներկայացնել ընտրությունների նշանակված օրվանից 8 օր առաջ` մինչև փետրվարի 10-ը: Այդ օրը կիրակի է` ոչ աշխատանքային, սակայն, ՍԴ-ն կաշխատի: Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանը հերթապահություն կսահմանի և եթե թեկնածուն դիմում ներկայացնի այդ օրը, ապա կընդունեն այն: Նա նաև հայտնեց, որ Պարույր Հայրիկյանից այս պահին որևէ դիմում չեն ստացել:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---