Փոխքաղաքապետ.150 վարորդի աշխատատեղ ունենք` միջինը 150.000 դրամ աշխատավարձով

Փոխքաղաքապետ.150 վարորդի աշխատատեղ ունենք` միջինը 150.000 դրամ աշխատավարձով

PanARMENIAN.Net - Փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր մեկաբանել է համացանցում տարածված տեսանյութը, որում, ի հակադրություն քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքի` 150 աշխատատեղի և 150.000 դրամ աշխատավարձի մասին, քաղաքացուն պատասխանել են, որ այս պահին աշխատատեղ չկա այն էլ նշված աշխատավարձով:

«Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ են վարորդներ հասարարական տրանսպորտի` ավտոբուսի համար: Այս պահին մոտ 150 վարորդի կարիք ունենք` D կարգի որակավորում ունեցող: Մենք ներկրել ենք ավտոբուսներ, ներկրում ենք նոր խմբաքանակ: Վարորդի աշխատանքը գնահատելով որպես ռիսկային և ծանր՝ միջին աշխատավարձը սահմանել ենք 150.000 դրամ, որը ձևավորվում է հաստիքային դրույքաչափից` 80.000 դրամ և մյուս մասը այն պարգևավճարից, որը նա ստանում է շաբաթ, կիրակի, տոն օրերին, 22:00-ից հետո աշխատելու համար», - պարզաբանեց փոխքաղաքապետը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---