ԱԻՆ-ը և ոստիկանությունն այսուհետ կաշխատեն ուղիղ գծով

ԱԻՆ-ը և ոստիկանությունն այսուհետ կաշխատեն ուղիղ գծով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջև այսուհետ գործում է ուղիղ գիծ։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հուսալի կապի միջոցով առավել դյուրին է դարձել արագ արձագանքման ծառայությունների միջև ամենօրյա օպերատիվ տեղեկատվության փոխանակումը` սերտացնելով երկու կառույցների միջև համագործակցությունն ու բարձրացնելով արտակարգ պատահարներին արձագանքման արդյունավետությունը։

Ոստիկանության հերթապահ մասի և ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև ուղիղ կապը հաստատվել է ՀՀ ԱԻ նախարարության գործընկեր «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության տրամադրած սարքավորումների օգնությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---