24 հայ ֆուտբոլային մրցավարներ փետրվարի 11-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում

24 հայ ֆուտբոլային մրցավարներ փետրվարի 11-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 11-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում:

Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաև տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ:

Պարապմունքները վարելու են ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը և ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին հնարավորություն կընձեռնվի սպասարկել Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջև նախատեսված ընկերական հանդիպումները:

Պատվիրակությունը կգլխավորի ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Partner news