9 փետրվարի 2013 - 15:23 AMT
Իրանը չի բանակցի ԱՄՆ ճնշման ներքո

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ իր երկիրը չի բանակցի ԱՄՆ ճնշման տակ: «Սակայն, եթե Ամերիկան փոխի իր վերաբերմունքը Իսլամական Հանրապետության հանդեպ, Իրանը նույնպես պատրաստ կլինի բանակցությունների»,-ասել է նա, գրում է Asharq Alawsat-ը: