Ր․Հովհաննիսյանը խոստանում է նախագահության առաջին իսկ տարում պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ

Ր․Հովհաննիսյանը խոստանում է նախագահության առաջին իսկ տարում պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի երթուղին այսօր Գեղարքունիքի մարզն էր: Վարդենիսի կենտրոնում հավաքվածներն իրենց գոհունակությունը հայտնեցին թեկնածուին՝ մարդկանց հետ անմիջական շփման մեջ մտնելու, տեղերում հասունացած խնդիրները բարձրաձայնելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար, հայտնում է ՐԻաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը:

«Մեր գերնպատակը մեկն է՝ երկրում ստեղծել նպաստավոր միջավայր, որպեսզի վարդենիսցին, մարտունեցին, քյավառցին, գյումրեցին, սիսիանցին, բոլոր-բոլոր մեր հայրենակիցները սեփական հայրենիքում արժանապատիվ աշխատանքով վաստակեն իրենց հանապազօր հացը: Դրան մենք միասին կհասնենք կոռուպցիան, մենաշնորհները, հովանավորչությունը արմատախիլ անելու, գյուղատնտեսության ու արդյունաբերության զարգացումը խթանելու, ընտանեկան ձեռներեցությանը զարկ տալու միջոցով: Այս ամենի շնորհիվ կապահովվի տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ, որի արդյունքից կօգտվեն յուրաքանչյուր հայ ընտանիք, յուրաքանչյուր հայաստանցի»,- իր ելույթում ասել է Հովհաննիսյանը:

Այնուհետև մարզի մի շարք ուրիշ բնակավայրերում՝ Մարտունիում, Գավառում, Սևանում, Ծովինարում, Վարդենիկում, Ներքին Գետաշենում և այլուր թեկնածուն նախընտրական իր ծրագրից ներկայացրել է ընտրողներին հետաքրքրող որոշ դրվագներ: Նա հավաստիացրել է, որ միանգամայն հնարավոր է նոր նախագահության առաջին իսկ տարում պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը:

Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, էապես կավելանա նվազագույն աշխատավարձը և շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից:

«Սրանք օդից վերցված թվեր չեն, այլ մասնագիտորեն հիմնավորված վերլուծության արդյունք, որի գործնական ապահովումն ընդամենը քաղաքական կամք է պահանջում», - Սևանում նշել է ՀՀ նախագահի թեկնածուն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---