Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփենում լրացրել է գրոսմայստերի նորմա

Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփենում  լրացրել է գրոսմայստերի նորմա

PanARMENIAN.Net - Երևանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփեն փառատոնի A մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա:

Նույն մրցաշարում գրոսմայստերի նորմա է լրացրել նաև երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան): Նա նույնպես չի կրել ոչ մի պարտություն և վաստակել է 7 միավոր:

Աղասարյանը հանդես է գալու նաև այսօր Մոսկվայում մեկնարկելիք Աերոֆլոտ մրցաշարին, որն ավարտվելու է փետրվարի 17-ին: Կայծակնային և արագ շախմատի մրցաշարերին կմասնակցեն նաև Հայաստանի 2013թ. չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Սիմոնյանը և Դավիթ Գևորգյանը:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Partner news