Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը փետրվարին նվազել է 10%-ով

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը փետրվարին նվազել  է 10%-ով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի գնի նվազեցման մասին: Համապատասխան «ՀԿԵ» ՓԲԸճկուն սակագնային քաղաքականությանը՝ տոմսերի գները փետրվարին կլինեն 10%-ով ցածր, ասվում է ՀԿԵ հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Երևանից Թբիլիսի հասնելու համար պլացկարտ վագոնի ուղևորները փետրվարին կվճարեն 7 660 դրամ, կուպեի մեկ տոմսի արժեքը կկազմի 11 610 դրամ,իսկ ննջավագոնի մեկ տոմսը կարժենա 16 030 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---