ՎԶՄԲ-ն 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն կտրամադրի Հայաստանին![]() 11 փետրվարի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին ս.թ. փետրվարի 11-ին ստորագրեցին «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիութունը, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրասպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու Կենսական նշանակության ճանապարհային ցանցը: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 147 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքներ, մոտ 23 կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն, ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տվյալների բազայի ձեռքբերում և ներդրում, ճանապարհային երթևկության անվտանգության ծրագրի իրականացում: Փոխառությունը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ, փոփոխվող տոկոսադրույքով (6-ամսյա LIBOR+փոփոխական սփռվածք (spread))` համաձայն ՎԶՄԲ-ի ստանդարտ պայմանների: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունիսի 30-ը: Partner news Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին
«ՀԿԵ» ՓԲԸ-ն նախատեսում է նաև լայնացնել ինտերնետ-կապի հասանելիությունն «Արմենիա» ֆիրմային գնացքում
Պետբյուջեի կատարողկանի քննարկումները ԱԺ-ում սկսվել էին մարտի 29-ից՝ մշտական հանձնաժողովների նիստերում և ավարտվեցին երեկ ԱԺ նիստում Partner news |