Դավիթ Նալբանդյանը Սան Պաուլուում կխաղա չիլիացի Խորխե Ագիլարայի դեմ

Դավիթ Նալբանդյանը Սան Պաուլուում կխաղա չիլիացի Խորխե Ագիլարայի դեմ

PanARMENIAN.Net - Սան Պաուլուում ընթանում են Բրազիլիայի բաց առաջնության խաղերը, որտեղ հանդես կգա նաև արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Արդեն հայտնի է, որ մենախաղում նրա մրցակիցը կլինի Խորխե Ագիլարան Չիլիից: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին:

Չիլիացի թենիսիստը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 191-րդ տեղը, իսկ Նալբանդյանը՝ 85-րդ: Զուգախաղում Նալբանդյանը Ռաֆայել Նադալի հետ կդիամակայի Գիլյերմո Գարիսիա Լոպեսին և Պաբլո Անդուխարին Իսպանիայից:

Նադալը Սան Պաուլու է ժամանել երեկ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 1,267,875 եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---