Հայրիկյանը՝ Սեդրակյանի մասին. Նա քաղաքական գործիչ չէ, էպոսագետ է![]() 12 փետրվարի 2013 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանը քաղաքական գործիչ չի համարում: «Ես ընդհանրապես այդ մարդու ուզեցի չնկատել այն բանից հետո, երբ նա հայտարարեց, թե իր մեքենան իմ մեքենայից թանկ է, ապա ասաց, որ իր մեքնենան Հայրիկյանից է թանկ: Եթե նա իր մեքենան ինձ հետ է համեմատում, դա արդյո՞ք տարօրինակ չէ բոլորիս համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով էպոսագետ-թեկնածուի այն հայտարարություններին, թե ինչ-որ մարդիկ փորձում են իրեն ներքաշել Հայրիկյանի մահափորձի մեջ: Ըստ Հայրիկյանի՝ Վարդան Սեդրակյանի և այս պատմության մեջ որևէ քաղաքական շարժառիթ չկա, քանի որ Սեդրակյանն ընդամենը էպոսագետ է: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ կասկածվողների ձերբակալությունից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ ճանաչում է նրանց, և որ նրանք են վերանորոգել իր բնակարանը: Սեդրակյանի մասին խոսելիս Պարույր Հայրիկյանը Աստվածաշունչն է հիշում. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր քեզ հետ վարվեին: Բայց այդ ի՞նչ մարդ է, որ քարոզարշավի է մասնակցում»: Պարույր Հայրիկյանը իր մահափորձի գործի քննության մանրամասներին ծանոթ է այնքան, որքան հասարակության մեջ ցանկացած անձ: «Այն ինչ դուք գիտեք մամուլից, նույնը ես գիտեմ, և ավելին չեմ ուզում իմանալ: Այդ թեմայով ես չեմ ցանկանում խոսել: Սեդրակյանին ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ: Ինձ նկարները ցույց են տվել, ասել եմ շնորհակալություն, չեմ ցանկանում նայել»,- ասաց թեկնածուն: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |