CCAF-ը դատապարտում է Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ

CCAF-ը դատապարտում է Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգող խորհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Թուրքիայի բռնատիրական ռեժիմին դրական ազդանշանների մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, CCAF-ը իր ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ֆրանսիան որոշել է համաձայնվել նոր գլխի բացմանը Թուրքիայի և ԵՄ միջև բանակցություններում: Փետրվարի 12-ին Ֆաբիուսի հրապարակած այդ մտադրությունը առավել անհասկանալի է դառնում Թուրքիայում ազատությունների լուրջ խախտումների ֆոնին:

«Ֆրանսիայի կառավարության այս ապշեցնող որոշումը հատկանշական է նաև Թուրքիայում փոքրամասնությունների հանդեպ ռասիզմի ու բռնության համատեքստում՝ հայ կանանց սպանությունները, քրդերի դեմ բռնությունները, հունվարի 9-ին 3 քուրդ ակտիվիստների սպանությունը Փարիզում, որի ետևում թուրքական հատուկ ծառայություններն են»,-գրում է թուրքական ծագումով ֆրանսաբնակ ուսանողուհի Սեվիլ Սեվիմլին: Հայտարարությունը դիվանագիտական ցինիկ հայեցակարգի արդյունք է և հակասում է Ֆրանսիայի նախագահի դիրքորոշմանը, ասվում է CCAF-ը հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---