Ռուսաստանաբնակ վաղուհասցի բարերարները կշարունակեն աջակցել Արցախին

Ռուսաստանաբնակ վաղուհասցի բարերարները կշարունակեն աջակցել Արցախին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը:

Քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---