Էդուարդ Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել

Էդուարդ Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել

PanARMENIAN.Net - «Մեծահոգություն քարոզող, բարու և չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը կարծում եմ հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին:

Եթե պարոն Հովհաննիսյանին PR նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են:

Նա մշտապես ժպտացող գործչի կերպարում շատ ավելի ընկալելի է: Այդ իմաստով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել, նրա թիմակիցները պետք է որ լավություն անեն իրենց առաջնորդին` խորհուրդ տան պատրանքների աշխարհից վերադառնալ իրականություն»,- մեկնաբանելով Ապարանի բժշկական կենտրոնում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունը, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ քարոզարշավի ընթացքում Ապարանի բժշկական կենտրոնում տեսնելով նախագահի ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկարով պաստառը, Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել էր այն:

«Ընդունելով, որ որևէ բուժհիմնարկում որևէ մեկն իրավունք չունի նախընտրական պաստառ փակցնել, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ՀՀ որևէ քաղաքացի, այդ թվում և նախագահի թեկնածուն, իրավունք չունի համապատասխան մարմինների ֆունկցիաներն իր վրա վերցնել և դատավորի կամ ուսուցչի կեցվածք ընդունել»',-ընդգծել է Շարմազանովը:

«Եթե որևէ մեկը տեսնում է, որ օրենքի խախտում կա, պետք է բարի լինի և դիմի համապատասխան մարմիններին, որոնք օրենքով սահմանված կարգով այդ թերությունը կվերացնեն և մեղավորներին կպատժեն»,-շարունակել է Շարմազանովը և հիշեցրել հին հռոմեական ասացվածքը. «Երբ գործում է բռնությունը, օրենքները լռում են»:

«Թույլ չենք տա, որ բռնությունը գործի,-նշել է ՀՀԿ խոսնակը` եզրափակելով,-օրենքին հղում անող Րաֆֆի Հովհաննիսյանը դժվար թե չիմանա, որ աշխատանքային ժամերին իր մուտքը քաղաքապետարաններ և գյուղապետարաններ ևս «քաղաքական տարր է»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---