Հայաստանը «սիրո վարկանիշում» ամենավերջին տեղում է

Հայաստանը «սիրո վարկանիշում» ամենավերջին տեղում է

PanARMENIAN.Net - Սիրահարների օրվան ընդառաջ Gallup-ի հետաքննող-սոցիոլոգները կազմել են «սիրո վարկանիշը» աշխարհի երկրների շրջանում: Աշխարհի 136 երկրների բնակիչներին տրվել է հետևյալ հարցը. «Ձեր երեկվա օրը լցվա՞ծ է եղել սիրով»: Պատասխանները անսպասելի են եղել:

Առաջատարների եռյակում հայտնվել են Ֆիլիպինները, Ռուանդան և Պուերտո Ռիկոն: Այդ երկրների բնակիչների 90 % այդ օրը մտածել են սիրո մասին և զբաղվել են սիրով:

Եվրոպական երկրների մեծամասնությունը հայտնվել է ռեյտինգի միջնամասում: Այդ երկրներում սերը լցնում է բնակիչների կյանքի 60-80 %:

Հայաստանը հայտնվել է ցուցակի ամենավերջում` 136-րդ տեղում: Հարցվածների միայն 29 % է դրական պատասխան տվել: Վրաստանը հայտնվել է 132-րդ տեղում (43 %), Ադրբեջանը` 123-րդ (47%), Թուրքիան` 36-րդ (78 %), իսկ Իրանը` 78-րդ (68%):

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---