Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Փարիզում![]() 18 փետրվարի 2013 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովին ու Էդվարդ Նալբանդյանին հաջորդ շաբաթ մեկ հանդիպում ևս անցկացնել Փարիզում: Այդ մասին ԱՊԱ-ին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Ըստ նրա, տարածաշրջան կրկին այցելելուց առաջ, միջնորդները մտադիր են կազմակերպել ևս մեկ հանդիպում նախարարների հետ Փարիզում: «Մենք առաջարկ ենք արել և սպասում ենք կողմերի պատասխանին»,-ասել է Ֆորը: Նա նաև նշել է, որ ըստ համանախագահների ծրագրերի, սկզբում տեղի կունենա առանձնազրույցներ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ հետո «3+2» ձևաչափով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |