Գլխավոր դատախազությունը ժամը 23:00-ի դրությամբ ընթացք է տվել 72 հաղորդման

Գլխավոր դատախազությունը ժամը 23:00-ի դրությամբ ընթացք է տվել 72 հաղորդման

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքում` ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 72 հաղորդման, որոնցից 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում, 5-ին թեժ գծով ստացված ահազանգերի հիման վրա: Քննարկման արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) և 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։

1 նյութ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, մնացած ահազանգերով ստուգումները շարունակվում են ոստիկանությունում։

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ թեժ գծով փետրվարի 18-ին ստացվել է 20 հեռախոսազանգ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ էր պարունակում միայն 5-ը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել և ուղարկվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ քննություն իրականացնելու։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---