20 փետրվարի 2013 - 20:44 AMT
ՀՀԿ-ում դեռ չգիտեն՝ լինելու է վաղը հանրահավաք, թե՝ ոչ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր էր վաղը՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, բայց այս պահի դրությամբ դեռ հստակ հայտնի չէ՝ կկայանա այն, թե՝ ոչ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Այնպես չի, որ նախկինում մենք տրամադրված էինք, որ պետք է հանրահավաք լինի ու պլանների մեջ ներառել էինք այն», - ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր համախոհները գտնվում են Ազատության հրապարակում, որտեղ արդեն ավարտվել է «Ժառանգության» առաջնորդի հանրահավաքը: Նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ էլ կսպասեն վաղը ՀՀԿ-ի նախատեսված հանրահավաքին: