Վիկ Դարչինյան. Դոնեյր, արի հանդիպենք և ապացուցիր, որ դու հավ չես![]() 21 փետրվարի 2013 - 11:29 AMT PanARMENIAN.Net - IBF, WBC, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը մեկ անգամ ևս կոչ է արել Նոնիտո Դոնեյրին հանդիպել ու ռևանշ անցկացնել: «Իմ վերջին մենամարտում ես հաղթեցի Լուիս Օրլանդո Դել Վալլեին, նույնպիսի հաղթանակ ես տոնելու եմ Դոնեյրի նկատմամբ: Իմ երկրպագուները աշխարհի տարբեր երկրներից ինձ ասում են. «ե՞րբ ես հանդիպելու Նոնիտոյի հետ»: 2007-ին Նոնիտոյի բախտը բերեց, սակայն 2013-ին նման բան չի լինի»,-Դարչինյանի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը: Հայ բռնցքամարտիկն ասել է, որ դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն, նա առաջարկել է Դոնեյրին մենամարտ անցկացնել. «Նա ինձ պատասխանեց, որ արդեն հաղթել է ինձ և կրկին հանդիպելու իմաստ չի տեսնում»: «Նա վախենում է ինձանից: Արի հանդիպենք, և ապացուցիր, որ դու հավ չես»,-ասել է բռնցքամարտիկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |