21 փետրվարի 2013 - 16:34 AMT
Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի շախմատի մրցաշարի ավարտից 2 տուր առաջ առաջատարն է

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը:

Նույնպիսի արդյունք ունի գրոսմայստեր Դավիթ Ջոջուան (Վրաստան), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը:

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: