«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը 2012 թ. աճել է 20.6%-ով

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը 2012 թ. աճել է 20.6%-ով

PanARMENIAN.Net - «Նախորդ տարվա ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների թիվը ավելացել է 20.6%-ով, որից ֆիզիկական անձիք` 21.2%-ով և իրավաբանական անձիք` 7.4%-ով», - նշված է Բանկի մամլո հաղորդագրության մեջ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բանկի հաճախորդներ են հանդիսանում նավթամթերք և գազ ներկրող մի շարք խոշոր կազմակերպություններ, հյուրանոցային համալիրներ, խոշոր շինարարական, դեղագործական, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերություններ: Խոշոր հաճախորդների շարքում ընդգրկված են ՀայՌուսգազարդը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Ռուսալ-Արմենալը, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկական) համալսարանը և այլ ընկերություններ: Բանկում գործում է նաև «Էրեբունի» մասնաճյուղը` նախատեսված այն հաճախորդների համար, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---