Հունաստանը նոտա է հղել ՄԱԿ Թուրքիայի կողմից ապօրինի արդյունահանման վերաբերյալ

Հունաստանը նոտա է հղել ՄԱԿ Թուրքիայի կողմից ապօրինի արդյունահանման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել ՄԱԿ Թուրքիայի կողմից ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Աթենքը դժգոհ է այն փաստից, որ թուրք ընկերություններին արտոնագրեր են հանձնվել երկրաբանահետախուզական աշխատանքների համար մայրցամաքային շելֆում, ինչը Հունաստանն ապօրինի է համարում: «Հունաստանը պաշտպանում է իր ինքնիշխան իրավունքները ըստ 1982թ. Ծովային իրավունքի միջազգային կոնվենցիայի»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպոլուսը նախօրեին հայտարարել էր, որ երկու երկրների ԱԳ մակադարկով հարցը լուծելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---