Սարգսյան-Հովհաննիսյան խոսակցության ևս մեկ սցենար. Րաֆֆի Հովհաննիսյանը` Սփյուռքի նախարա՞ր22 փետրվարի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Երեկ կայացած Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից անցել է մեկ օր: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը չներկայացրեց հանդիպման մանրամասները: «Ժառանգության» առաջնորդը որոշեց, որ կխոսի այսօր ժամը 17:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: Մինչ նա պատրաստվում է այսօրվա ելույթին, լրատվական-վերլուծական շրջանակները քննարկել են խոսակցության բազմաթիվ սցենարներ: Գերակշռող է այն տարբերակը, որ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով մոտ 58 տոկոս ձայն ստացած Սերժ Սարգսյանը 37 տոկոս ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին ինչ-որ պաշտոն է առաջարկել: Ըստ շրջանառվող տեսակետներից մեկի էլ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է Սփյուռքի նախարարի պաշտոնը. վերջինս նույնպես սփյուռքից է, հայրենադարձված և կկարողանա պահպանել ու զարգացնել Հայաստան-Սփյուռք կապը: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները իրենց առաջնորդի նման հորդորում են սպասել մինչև ժամը 17:00-ն: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում հետաքրքիր լուծումներ են լինելու: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար Շարժման մասնակիցները հավաքվել էին կառավարության մոտ․ Նիստը հետաձգվել է Փաշինյանը լինելու է Ազգային ժողովում, հանդես է գալու եզրափակիչ ելույթով Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է |