Հրաձգության ԵԱ մասնակցելու են 9 հայ մարզիկներ26 փետրվարի 2013 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության հավաքականը մեկնել է Դանիայի Օդենսե քաղաք‘ մասնակցելու փետրվարի 25-ից մարտի 3-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվելու է հրաձգության օդամղիչ ձևից: Հայաստանի հավաքականը մասնակցելու է 9 մարզիկներով: Եվրոպայի առաջնությանը ելույթ են ունենալու Իրինա Աղաջանյանը, Սվետլանա Տիգրանյանը, Կարինե Պողոսյանը, Հրաչ Բաբայանը, Սուրեն Բերյանը (հրացան), Լիլիթ Մկրտչյանը, Արթուր Պետրոսյանը, Ռազմիկ Մինասյանը և Շանթ Սարգսյանը (վազող թիրախ): Հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասել է, որ փետրվարի 16-ից հատուկ ռեժիմով են մարզվել, ընտելացել են մրցումների նոր կանոններին: Մարզիչը խոստովանել է, որ մի ժամանակ ինքը պարզապես երազում էր մարզական լավ պատրաստվածությամբ, զենք-զինամթերքով և մարզահագուստով 5-6 հոգանոց թիմ ունենալու և ներկայացնելու մասին, իսկ հիմա իր երազանքն իրականություն է դարձել, հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |