Արթուր Աբրահամը պատրաստվում է Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին Ուզեդոմ կղզում

Արթուր Աբրահամը պատրաստվում է Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին Ուզեդոմ կղզում

PanARMENIAN.Net - WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել մենամարտին նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի հետ: Հանդիպումը կայանալու է մարտի 23-ին Մագդեբուրգում, հայտնում է բռնցքամարտիկի պաշտոնական կայքը:

Վերջին երկու շաբաթներին նա մարզվում էր Բեռլինում: Երեկ Աբրահամը իր մարզիչ Ուլի Վեգների հետ մեկնել է Ուզեդոմ կղզի Բալթիկ ծովի ափին, որտեղ կնախապատրաստվի մենամարտին:

«Ինձ համար մենամարտը կարևոր է առաջին հերթին տիտղոսի պաշտպանության առումով: Ես հասկանում եմ, որ Շտիգլիցն ամեն ինչ կանի հաղթելու համար»,-ասել է հայ բռնցքամարտիկը:

Օգոստոսին Աբրահամն ու Շտիգլիցը մենամարտեցին Բեռլինում, որից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ՝ նվաճելով WBО գոտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---