Վախճանվել է Բաբկեն Հարությունյանը

Վախճանվել է Բաբկեն Հարությունյանը

PanARMENIAN.Net - Վախճանվել է հայտնի պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը: 2005 թվին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006 թվին ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ: 1969-ից առ այսօր դասավանդում էր Երևանի պետական համալսարանում, 1993-1994 թթ դասախոսել է նաև Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, իսկ 1995-1996 թթ` ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում:

1970-1971 թթ նա եղել է ԵՊՀ արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքների գծով դեկան, 1983-1985 թթ` նույն բուհի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1985-1988 թթ` «Երևանի համալսարան» հրատարակչության տնօրեն, 1993-2004 թթ` ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, համատեղությամբ` 1997-2000 թթ` ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ: 2003 թվին ընտրվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ուր պաշտոնավարում էր մինչ օրս, իսկ 2007-2008 թթ համատեղությամբ վարել է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը: Տարիներ շարունակ նա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագահն էր:

Բաբկեն Հարությունյանն արժանացել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» և «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների: 2006 թ ն րան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2009-ին` ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Նա արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաև ընտրվել Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Europäische Akademie der Wissenschaften und Künste ակադեմիայի և «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---