Միլիարդատեր Փալմերը ներկայացրել է «Տիտանիկ 2»-ի գծագրերը, որը ծով դուրս կգա 2016թ.

Միլիարդատեր Փալմերը ներկայացրել է «Տիտանիկ 2»-ի գծագրերը, որը ծով դուրս կգա 2016թ.

PanARMENIAN.Net - Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը, որը հայտարարել է «Տիտանիկի» պատճենը կառուցելու մտադրության մասին, հայտնել է, որ կան 1 մլն դոլարի դիմաց «Տիտանիկում» հայտնվել ցանկացողներ: Մինչդեռ տոմսերի գինը դեռ հայտնի չէ;

Փալմերը Նյու Յորքում ներկայացրել է «Տիտանիկ 2»-ի գծագրերը, որը ծով դուրս կգա 2016թ.: Նավի երկարությունը կկազմի 270 մետր, քաշը՝ 40 հազար տոննա, 9 տախտակամածների վրա կլինեն 850 համարներ: «Տիտանիկ 2»-ը կունենա 2,6 հազար ուղևոր, որոնց կսպասարկեն անձնակազմի 900 անդամներ: Նավը կունենա 18 փրկարարական նավակ, ինչը բավարար է բոլորին տեղավորելու համար:

Փալմերը պատմել է, որ իր արտաքին տեսքով նավը չի տարբերվի լեգենդար «Տիտանիկից», որը նավաբեկության ենթարկվենց 100 տարի առաջ և խորտակվեց: Ըստ նրա, բոլոր ուղևորները կստանան նախորդ դարասկզբի հագուստներ, առավել լավ զգալու համար այն ժամանակաշրջանի ոգին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---