Իրանի ու «վեցնյակի» բանակցությունների հաջորդ ռաունդը կանցնի Ստամբուլում

Իրանի ու «վեցնյակի» բանակցությունների հաջորդ ռաունդը կանցնի Ստամբուլում

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին: Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել Ստամբուլում: Բանակցությունների ամսաթիվն ու մանրամասները չեն հաղորդվում: Բանակցությունները մեկնարկել են երեքշաբթի Ալմաթիում: «Վեցնյակը» Իրանին է ներկայացրել միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ նորացված առաջարկները: Թեհրանն, իր հերթին, հայտարարել էր, որ Ղազախստան է բերել իր առաջարկները, սակայն էությունը չի բացահայտել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---