Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը27 փետրվարի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրվող ապարդյուն ջանքերի մասին հարցին, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ բոլոր առաջարկները: Մերժում է նույնիսկ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում զինադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման»։ «Նրանք պատրանք ունեն, որ նավթից և գազից հեշտ ստացված եկամուտներով իրենք կարող են գնել ամեն ինչ ՝ բարեկամներ միջազգային բեմահարթակում, իրենց համար նպաստավոր լուծումներ։ Ինչու մինչ այսօր չի ստացվում կարգավորման հասնել։ Որովհետև միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով: Այն ժամանակ, երբ մենք հավաքվել ենք Վիեննայում խթանելու քաղաքակրթությունների միջև երկխոսությունը, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում է քաղաքակրթական անդունդը։ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները քարոզում են անհանդուրժողականություն, ատելություն, քարոզում են պատերազմ, հերոսացնում են ռասիստ մարդասպաններին: Իսկ խաղաղության, համերաշխության կողմնակիցներին, ինչպես դա պատահեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի պարագայում, սպառնում են ականջ կտրել»,-ասել է Նալբանդյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |