Է. Նալբանդյան. Հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի այլ երկրներ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը27 փետրվարի 2013 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Գործակալության խնդրանքով նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը: Նախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է. Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջև՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների և միջազգային իրավունքի հարգման խնդիր է։Այն հարցին ի պատասխան թե արդյոք Հայաստանը հիասթափված է այն իրողությունից, որ Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Մենք հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի և աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն»։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |