Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆայել Կորեան

Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆայել Կորեան

PanARMENIAN.Net - Էկվադորի Ազգային ընտրական խորհուրդն ամփոփել է փետրվարի 17-ին կայաված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքը: Նախագահ Ռաֆայել Կորեան վերընտրվել է ձայների 57,59 տոկոսով: Վերընտրված նախագահը կպաշտոնավարի ևս 4 տարի:

Երկրորդ տեղում է բանկիր Գիլյերմո Լասսոն քվեների 22 տոկոսով և երրորդը երկրի նախկին նախագահ Լուսիո Գուտիերեսն է 6,1 տոկոսով

2006թ. Ռաֆայել Կորեան ստեղծեց «Երկրի դաշինքը» քաղաքական շարժումը: Որպես նախագահի թեկնածու նա առավելություն ունեցավ, քանի որ տիրապետում է կեչուա լեզվին, որը բնիկների լեզուն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---