4 մարտի 2013 - 15:55 AMT
Իրանը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ հետ

«Իրանը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ հետ, եթե մենք վստահ լինենք, որ ԱՄՆ-ի մտադրությունները լուրջ են»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմեդ Հազաին, հայտնում է CNN-ը:

Մոհամմեդ Հազաին հայտարարել է, որ ուրանի հարստացման հարցը ոչ այլ ինչ է, քան ոչ էական տեխնիկական դետալ առաջիկա բանակցություններում: