Ր.Հովհաննիսյանի ներկայացուցիչները ՍԴ հանձնեցին ընտրության պաշտոնական արդյունքները վիճարկող հայցը

Ր.Հովհաննիսյանի ներկայացուցիչները ՍԴ հանձնեցին ընտրության պաշտոնական արդյունքները վիճարկող հայցը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ՝ Զարուհի Փոստանջյանը, Հովսեփ Խուրշուդյանը,Կարեն Մեջլումյանը և Հայկ Ալումյանը Սահմանադրական դատարան հանձնեցին հայց, որով պահանջվում է չեղյալ համարելԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքները:

Այսօր ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ «Ժառանգությունն» ունի բավարար փաստարկներ Սահմանադրական դատարան դիմելու համար: Նրա խոսքով` խախտումները չեն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ վստահության խնդիր կա, իսկ ՍԴ դիմում են, որովհետև վերջին ատյան է. «Հետո չասեն, թե ինչու չեն դիմել, բայց հույսեր չենք կապում Սահմանադրական դատարանի հետ»:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---