Հայտնի են այն հայ ազատ ոճայինների անունները, որոնք ելույթ են ունենալու ԵԱ

Հայտնի են այն հայ ազատ ոճայինների անունները, որոնք ելույթ են ունենալու ԵԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է պատրաստվել Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականը մրցավայր է մեկնելու մարտի 17-ին, իսկ առաջնությունը անցկացվելու է մարտի 19-24-ը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է այն մարզիկների անունները, որոնք Թբիլիսիում ներկայացնելու են Հայաստանը:

Առաջնությունում հանդես են գալու Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (84 կգ), Էդգար Ենոքյանը և Անդրանիկ Գալստյանը (120 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---