Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը կմեկնարկի սպիտակ խաղաքարերով

Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը կմեկնարկի սպիտակ խաղաքարերով

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան կատարել է աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարի վիճակահանությունը: Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում կմեկնարկի մարտի 14-ին և կավարտվի ապրիլի 1-ին:

Ըստ վիճակահանության արդյունքների, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ստացել է մրցաշարի առաջին համարը, որը հնարավորություն կտա նրան առաջին երկու տուրերում հանդես գալ սպիտակ խաղաքարերով:

Առաջին տուրում, որը կկայանա մարտի 15-ին, Արոնյանը կհանդիպի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա):

Մյուս պարտիաներում կխաղան Բորիս Գելֆանդ (Իսրայել)- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկ (Ուկրինա)- Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Պետեր Սվիդլեր- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---