Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Հնդկաստանում

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Հնդկաստանում

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում կազմակերպվեց Սումգայիթի եղեռնագործության 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին ներկա գտնվեցին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հայոց մարդասիրական ճեմարանի փոխկառավարիչ Տեր Գեղարդ Ղաբաղյանը, Կոլկաթայի Սբ.Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ճեմարանի սաներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կոլկաթայի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ, որից հետո ելույթներով հանդես եկան Տեր Գեղարդ Ղաբաղյանը եւ Հնդկաստանում ՀՀ դեսպանը: Դեսպան Հակոբյանը, մասնավորապես, անդրադարձ կատարեց Արցախյան շարժման ակունքներին, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ վայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերին` հատուկ շեշտելով Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակական բնույթը եւ զուգահեռներ տանելով 25 տարի առաջ տեղի ունեցած վայրագությունների եւ մարդասպան Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման միջեւ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ ճեմարանի սաների մասնակցությամբ ազգային-հայրենասիրական երգերի կատարում, ինչպես նաեւ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988» վավերագրական ֆիլմը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---