Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումը փակվեց, շենքն էլ ապամոնտաժվեց

Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումը փակվեց, շենքն էլ ապամոնտաժվեց

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումի շահագործման ժամեկտն ավարտվեց: Այն ապամոնտաժվում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց «Նեմո» դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:Դելֆինարիումի վերջին ներկայացումը փետրվարի 9-ին է եղել, որից հետո կենդանիները տեղափոխվել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Հիշեցնենք, որ Դելֆինարիումը նախորդ տարվա ապրիլին ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, բայց հոկտեմբերից շարունակեց աշխատել:

Հավելենք նաև, որ բացման օրվանից այս կառույցը և դրա գործունեությունը եղել են բնապահպանների քնննադատության թիրախում: Նրանք պնդում էին, որ դելֆինները պահվում են ոչ պատշաճ պայմաններում և հնարավոր է՝ կուրանան քլորաջրից: Բացի այդ բնապահպանները պնդում էին, որ դելֆինները չեն հարմարվի Հայաստանի կլիմային:

Դելֆինարիումը նախատեսված էր 900 այցելուի համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---