Մարտի 8-ից ապրիլի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին նվերներ կմատուցի

Մարտի 8-ից ապրիլի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին նվերներ կմատուցի

PanARMENIAN.Net - Մարտի 8-ից ապրիլի 7-ը բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ», «Home-Zone Turbo», «Office-Zone» կամ «Internet Express» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով, կարելի է ստանալ տոնական նվեր՝ 1500 ՄԲ ինտերնետ և 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ` բաժանորդի նախընտրած կանխավճարային քարտի համար: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ բաժանորդագրվելիս կտրամադրվի տոնական փաթեթի հատուկ նույնականացուցիչ: Նվեր փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կանխավճարային համարից ուղարկել հետևյալ հրահանգը.

*888*ինտերնետային քարտի համարը*նույնականացուցիչ#

«ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից մեկին բաժանորդագրվելիս «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Տոնական փաթեթն ակտիվացնելիս՝ ինտերնետի և ներցանցային խոսելաժամանակի ընթացիկ այլ փաթեթները զրոյանում են: Այն կարելի է ակտիվացնել ինտերնետային սակագնային պլանին բաժանորդագրվելուց 15 օր անց՝ 45 օրվա ընթացքում: Տոնական փաթեթը հնարավոր է սպառել ակտիվացման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---